Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:
Վարազդատ Կարապետյանը ուրախությամբ նշեց, որ Սևանի հետ կապված կա դրական տեղաշարժ. «Սևանից իրականացվել է մոտ 30 մլն խմ օրենքով սահմանվածից պակաս ջրառ, և մոտ 5 սմ-ով բարձրացել է ջրի մակարդակը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի Սևանից ջրառի իրականացման համար 170 մլն խմ-ն լինի վերին սահման, դրանից ավելի ջրառ, նաև առաջարկ կառավարության կողմից չներկայացվի ԱԺ, անկախ նրանից՝ տարին գյուղատնտեսության համար նպաստավոր է, թե ոչ: Մենք չենք կարող Սևանը դիտարկել որպես ջրի պաշար»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































