Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքի տարրական դպրոցի շենքի մոտ, ինչի հետևանքով վիրավորվել են մեկ տղամարդ և մեկ դեռահաս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 15.30-ին (Երևանի ժամանակով՝ 00.30-ին):
Հաղորդվում է, որ հիվանդանոց են տեղափոխվել 14-ամյա մի դեռահաս և 20-ամյա երիտասարդ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները շղթայել են դպրոցի շենքը: Ներկայում կատարվում է ականատեսների հարցաքննություն: Հրաձիգը չի ձերբակալվել: Միջադեպի այլ հանգամանքներ հայտնի չեն:








































