Արգենտինացի հայտնի մարզական լրագրող Մարիանո Կլոսը, որը ներկայացնում է Radio America ընկերությունը, խոսել է «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի անհաջող ելույթի մասին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղում, որի արդյունքում մադրիդցիները, հաղթելով 1:0 հաշվով, դուրս եկան կիսաեզրափակիչ:
«Գվարդիոլան մի մարդու, որին ես շատ եմ վստահում, ասել է, որ այս պահին Մեսսիի մտքում միայն Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է»,- Կլոսի խոսքերն է մեջբերում Todomercadoweb.es-ը:
Նշենք, որ «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը Մեսսին վազել է ընդամենը 6.8 կիլոմետր, ինչը միայն 1.5 կիլոմետրով է գերազանցում դարպասապահ Խոսե Պինտոյի գրանցած ցուցանիշը:









































