Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բաքվի կողմից որոշակի ճնշման փորձ է Հայաստանի նկատմամբ․ ինչի է պատրաստ Երևանը

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցություններում առաջընթաց է նախանշում, սակայն հիասթափված է Նյու Յորքում հայկական կողմի հետ երկխոսության վերջին փուլից: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա նաև նշել է, որևէ նյութ չկա, որի հիման վրա ընթանա բանակցային գործընթացը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ իր կարծիքով դա ճնշման փորձ է, որպեսզի հայկական կողմը հանդիպումների իրենց օրակարգին համաձայնի և գործընթացը զարգանա այնպես, ինչպես գերադասում է Ադրբեջանը: «Մամեդյարովը հղում է կատարում Մադրիդյան ակզբունքներին և ենթադրում է, որ կարելի է հասնել նրան, որ քննարկվեն այն սկզբունքները, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Այդ կարգի ճնշումներ գործադրելով՝ առաջին հերթին միջնորդների, ապա նաև Հայաստանի վրա՝ փորձում են հասնել նպատակին՝ շատ լավ հասկանալով, որ դա իրատեսական չէ: Մադրիդյան սկզբունքները այսօրվա պայմաններում, երբ կան բազմաթիվ հակասություններ, կառուցողական չեն, իսկ համալիր քննարկումներին կողմերը ընդհանրապես պատրաստ չեն»:

Որոշ փորձագետների կարծիքով նույնպես՝ Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթաց չկա, կան խոսակցություններ շփման գծում իրավիճակի և գերիների փոխանակման ձևաչափերի շուրջ, որոնց վերաբերյալ Ստեփանակերտը վերապահումներ ունի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նշեց, որ ինչ-որ գործընթաց կա, որից, սակայն, շատ բան ակնկալել պետք չէ. «Էական սկզբունքային հարցերը քննարկելն անիմաստ է, դեռ շատ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի այդ քննարկումն իմաստ ունենա: Նախ՝ թշնամանքի և վստահության մթնոլորտի խնդիր կա, բացի դրանից՝ բանակցությունների ձևաչափում Արցախը ներկայացված չէ անհրաժեշտ չափով, այս ամենը նշանակում է, որ բանակցությունների գործընթացում առաջընթաց չի կարող լինել: Եվ ճիշտ կլինի, որ Մամեդյարովն իր հիասթափության առումով դիմի Ադրբեջանի իշխանություններին, քանի որ նրանք ունեին հնարավորություն ինչ-որ փոփոխություններ մտցնել իրենց գործելակերպի մեջ և հեղափոխությունից հետո ոուրիշ կերպ խոսել, կարծես թե փորձեր եղան, բայց իներցիայի ուժով կրկին հայտնվեցին իրենց հին գործելակերպի շրջանակներում՝ ճնշումներ գործադրել, սպառնալ ուժի կիրառմամբ և հույս ունենալ, որ Հայաստանը զիջումներ կանի:

Հայաստանի նոր իշխանություններն ասում են՝ եկեք քննարկենք Մադրիդյան սկզբունքները, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, բայց մինչ այդ պետք է ապահովել նորմալ մթնոլորտ բանակցությունների համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում