Գերմանական Zurbrueggen առևտրային ցանցը վաճառքի է հանել Ադոլֆ Հիտլերին պատկերող չինական արտադրության բաժակներ՝ հայտնում է Neue Westfaelische-ը:
«Դա սարսափելի է, դա անհաջող հանգամանքների հիմար համադրություն է»,- պարբերականը մեջբերում է առևտրային ցանցի սեփականատիրոջ խոսքերը: Նա արդեն ներողություն է խնդրել գնորդներից:
Ամբողջ խմբաքանակը՝ մոտ 5 հազար միավոր, արդեն հանվել է վաճառքից:
175 բաժակ, այնուամենայնիվ, հաջողվել է վաճառել: Բաժակի նկարը վերին աստիճանի հակասական է, մասնավորապես Գերմանիայի համար, որտեղ նացիստական խորհրդանիշների օգտագործումը փաստացի արգելված է քրեական օրենսգրքով:










































