Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայր են ժամանել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ովքեր խորհրդակցություն են անցկացնելու նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, ամեն ինչ պարզ կլինի հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել էր քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր:







































