Thursday, 11 06 2026
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը

Հին ուժերի գործելու ժամանակն անցել է. կուսակցությունների սերտաճումը պետության հետ պետք է վերանա

Խորհրդարանում հոկտեմբերի 18-ին լսումներ են անցկացվել «Կուսակցությունների մասին օրենքի» փոփոխությունների շուրջ։ «Իմ քայլը» խմբակցությունը դեռևս մի քանի շաբաթ առաջ ազդարարել էր այդ օրենքի փոփոխությունների մշակման աշխատանքների մեկնարկի մասին:

«Կուսակցությունները նոր են առաջանալու այն Հայաստանում, որը կապահովի արժանապատիվ կյանքը մեր պետությունում, նոր պրոցես է սկսվում, նոր ուժեր են եկել: Հին ուժերը, նկատի չունեմ միայն հանրապետականներին, պետք է գիտակցեն, որ իրենց կերպով ապրելու և գործելու ժամանակն անցել է, բոլորը պետք է փոխվեն»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳՄ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ պետք է բացառվի որևէ կուսակցության քողարկված ֆինանսավորումը արտերկրից. «Մենք լուրջ պետությունների շահերի բախման կետում ենք գտնվում և երբ խոսում ենք ինքնիշխանության մասին, պետք է վստահ լինենք, որ մեր քաղաքական ուժերը ինքնիշխան են»:

Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ եթե ուզում ենք ունենալ հասարակությանը սպասարկող և երկրի զարգացմանը նպաստող քաղաքական ուժ, պետք է արգելվի կուսակցությունների բարեգործությամբ զբաղվելը և սեփական հեռուստատեսություն ունենալը. «Դա կուսակցությանը շեղում է իր բուն նպատակից… Սփյուռքում հասկանալի է, բայց Հայաստանում որևէ կուսակցություն չպետք է ունենա սեփական բարեգործական հիմնադրամ, սեփական մշակութային կառույց կամ լրատվամիջոց»:

Կուսակցությունների օրենքը որպեսզի աշխատող լինի, ըստ նախկին պատգամավորի, պետք է հաշվի առնել միջազգային փորձը, բայց պետք է հաշվի առնել նաև մեր անցյալը և առանձնահատկությունները. միջազգային չափանիշները պետք է տեղայնացնել՝ ելնելով մեր առաջնային խնդիրներից. «Իհարկե դրան պետք է համահունչ լինի նաև Ընտրական օրենսգիրքը: Կուսակցությունների մասին օրենքը պետք է բխի Սահմանադրությունից, բայց մեր Սահմանադրությունը լեգիտիմ չէ… Մեզ պետք է լեգիտիմ Սահմանադրություն, շատ բան չպետք է փոխել»:

«Ցանկալի է, որ խորհրդարանական լսումները լինեն առավելագույնս թափանցիկ, քանի որ այս բոլորն արվում է քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար: մեզ պետք է, որ անհատը չհակադրվի հասարակությանը և հասարակությունը չհակադրվի պետությանը, այլ համարի իր սեփականությունը և նպաստի պետության զարգացմանը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս առումով կուսակցություններն անփոխարինելի դեր ունեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում