Ռոբերտ Փաթինսոնը, որը կմարմնավորի Բեթմենին, պատմել է, որ գերհերոսի մասին Մեթ Ռիվզի նոր ֆիլմը ոչ մի կապ չունի Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկերի» հետ, հայտնում է Yahoo Entertainment-ը:
«Դա կլինի բոլորովին այլ աշխարհ,- ասել է Փեթինսոնը՝ հավելելով, որ դեռ չի տեսել Թոդ Ֆիլիպսի կինոնկարը:- Այսօր, երևի կդիտեմ: Բայց Խոակինն ամենալավն է, նա ամենուր աննկարագրելի է»:
Դերասանը նաև հստակեցրել է, որ դեռ չի տեսել իր հերոսի՝ Բեթմենի կոստյումի վերջնական տարբերակը:
Արդեն հայտնի է, որ գերհերոսի մասին նոր ֆիլմում Կատու-կնոջ դերը կխաղա Զոե Կրավիցը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թ.-ին: