Հեթանոսական կուռքերին ծառայողների իրավունքների պաշտպանության դաշինքը կոչ է արել զերծ մնալ վհուկների նկատմամբ որս հրահրող արտահայտություններից՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնական կախարդները սպորտի ու հանգստի հարցերով նախարարից պահանջել են ներողություն խնդրել կախարդության մեղադրանքների համար՝ դրանք գնահատելով որպես իրենց նկատմամբ որսի կոչ:
Դաշինքի ներկայացուցիչներին վիրավորել է վերջերս Քեյփթաունում Մբալուլայի ելույթը: Նա ասել էր, որ Արևմտյան Քեյփը ղեկավարվում է վհուկների կողմից:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործում է օրենք, որի համաձայն՝ կախարդության մեջ մեղադրանքը պատժվում է մոտ 40 հազար դոլար տուգանքով կամ մինչև 10 տարվա ազատազրկմամբ:








































