Կրասնոկամսկի (Պերմի երկրամաս) 30-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ցանցում ուղիղ հեռարձակմամբ: Այս մասին հաղորդել է 59.ru հարթակը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 18-ի գիշերը: Կանգած տեսախցիկի առջև տղամարդը ասել է, որ կնոջ հետ անձնական կյանքում խնդիրներ է ունեցել: «Ես խոսեցի նրա հետ, իսկ ինքն ասում է՝ ես կնիկ եմ, ոչ թե տղամարդ: Քանի տարի ապրել է՝ կնկա հետ է ապրել», – ասաց տղամարդը: Նա ավելացրեց, որ փորձել է վերադարձնել սիրելիին, բայց չի հաջողվել:
Այս խոսքերից հետո տղամարդը մահացել է: Հաղորդվում է, որ նա որդի ունի։