«Կոնկրետ ինձ համար համոզիչ չէր, կարծում եմ՝ բոլոր հիմքերն առկա էին ԱԺ-ի կողմից այդ դիմումն ուղարկելու համար և մերժումը հիմնավոր չէ»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշման հրապարակմանը:
Նա նշեց, որ իրենք ընտրել էին առանց կտրուկ միջամտությունների գործողություն, ինչը չի սահմանափակում ԱԺ-ին հետագա քայլերը նախաձեռնելիս հաշվի առնել այդ կտրուկ գործողությունների ընթացքը:










































