Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Ararat challange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառմանը Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով, կարևորել փառատոնի գաղափարն ու անցկացումը՝ շեշտելով, որ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և հումանիզմ քարոզողի։ Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։

‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ,

‹‹Ավրորա›› մրցանակի երեկվա այսօրվա և վաղվա հերոսներ,

Հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, որն, ի դեպ, այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը և ուրախ եմ ողջունել ձեզ Երևանի Ազատության հրապարակում։ Շատ խորհրդանշական է, որ Ararat challange փառատոնը բացվում և անցկացվում է հնագույն մայրաքաղաքներից մեկի հատկապես Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը յուրահատուկ նշանակության ունի հայ ժողովրդի կյանքում, որովհետև վերջին 30 տարում դրամատիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, հայ ժողովրդի կյանքում, որոնք խմորվել և կատարվել են, մասնավորապես, Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակում է հայ ժողովուրդը սկսել պայքարը հանուն ազատության և անկախության 1988 թվականին, Ազատության հրապարակից է հայ ժողովուրդը սկսել Արցախի ազատագրումը, Ազատության հրապարակում է հաջորդ 20-25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարբերաբար պայքարել իր ամենօրյա ազատության, ժողովրդավար երկիր ունենալու, իր ընտրության իրավունքի, խոսքի ազատության և մյուս բոլոր իրավունքների պաշտպանության համար։ Եվ վերջապես 2018 թվականին թավշյա ոչ բռնի ամբողջ աշխարհի համար աննախադեպ հեղափոխությունը սկիզբ առավ Ազատության հրապարակին կից։

Իրադարձություն, որի շնորհիվ հայ ժողովուրդը փոխեց իր կերպարն ամբողջ աշխարհի առաջ։ Եվ այսօր մենք, Ազատության հրապարակում մասնակցելով Ararat Challange փառատոնին, կրկին վեր ենք հանում համամարդկային արժեքներ ներկայացնող այնպիսի խնդիրներ ինչպիսիք են անկախությունը, ազատությունը, մարդու իրավունքները, խաղաղությունը, մարդասիրությունը, բայց այս անգամ ի տարբերություն մեր երեսնամյա պատմության, մենք խոսում ենք ոչ միայն մեր երկրի ու մեր ժողովրդի համար, այլև մենք խոսում ենք ամբողջ աշխարհի համար։ Եվ քննարկում ենք համամարդկային կարևորության թեմաներ և բարձրացնում ենք երկիր մոլորակի մարտահրավերները։ Սա մի կողմից հրաշալի է և հպարտություն է ներշնչում է, և մյուս կողմից չափազանց բնական է, որովհետև ուրիշ ո՞վ, եթե ոչ հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների պատմության թոհուբոհով և հաղթահարել այնպիսի համամարդկային աղետ, ինչպես ցեղասպանությունն է, իրավունք ունի և պարտավոր է՝ այսօր՝ 21-րդ դարում հումանիտար հարցերի և համաշխարհային կարևորության արժեքների առաջամարտիկն ու դրոշակակիրը լինել։

Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ‹‹Ավրորա›› մրցանակաբաշխության հեղինակների, որոնք տարիներ առաջ նախաձեռնեցին այս շատ կարևոր քայլը՝ հայ ժողովրդին դիրքավորելով աշխարհի քարտեզի վրա բոլորվին նոր կերպարով։ Ի վերջո, շատ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և հումանիզմ քարոզողի։ Ես հավատում եմ մեր այդ նոր դերին և հավատում եմ, որ նաև այս միջոցառմամբ մենք լավագույնս կկատարենք աշխարհին օգտակար լինելու մեր առաքելությունը։

Շնորհավորում եմ այս կարևոր իրադարձության և տոնական օրվա կապակցությամբ, հաջողություն եմ մաղթում փառատոնին, բարի երթ և արգասաբեր մտքեր, փոխանակություններ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում