ԵԽԽՎ-ն հաստատել է Ուկրաինայի նոր ղեկավարության լեգիտիմությունը, կոչ է անում իրականացնել դատական և սահմանադրական բարեփոխում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին ասվում է ապրիլի 9-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Վերջին իրադարձություններն Ուկրաինայում, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության սպառնալիքները» վերտառությամբ №1988 բանաձևում՝ փոխանցում է News Liga-ն:
ԵԽԽՎ-ն չի ճանաչում նաև Ղրիմի բռնակցումը և կոչ է անում Ռուսաստանին՝ զորքերը (ներառյալ Սևծովյան նավատորմը) դուրս բերել Ղրիմից, հեռացնել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: