Monday, 08 06 2026
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին

Թվում է` հայ ճարտարապետությունն այդ շրջանում ոչ մի կառույցով չի ներկայացել. Մկրտիչ Մինասյան

Ճարտարապետները մտադիր են դիմել մշակույթի նախարարություն՝ Զվարթնոց օդանավակայանի շենքը հատուկ պահպանվող տարածք ճանաչելու խնդրով: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ցանկանում են ցանկում ընդգրկել նաև բոլոր այն շենքերը, որոնք վտանգի տակ են, որոնցով Երևանը ներկայանալի և ճանաչելի է: Դրանք 50-60-ականներին կառուցված շենքերից են, որոնք արժեքավոր են:

«Օդանավակայանի կլոր շենքի վերաբերյալ քննարկումներ պիտի լինեն, շենքը նախքան այդ չպիտի քանդվի. կա նման պայմանավորվածություն: Մի խնդիր կա, եթե, ասենք, Ամառային կինոթատրոնը հատուկ պահպանվող տարածքների ցանկում է լինում, հետո հանում են և չեն կարողանում վերադարձնել. քանդելը շատ հեշտ բան է, իսկ երբ ուզում ես վերականգնել ու նորից տեղը բերել, տասնապատիկ մեծ ջանքեր են պահանջվում:

Մեր օրենքները կատարյալ են, այնքան են, որ կարողանանք դրանց միջավայրում լավ ապրել, բայց գործադիր իշխանությունները կարծեք օրենքին հակառակ են շարժվում»,- ասաց նա՝ հավելելով՝ կյանքը ցույց է տվել, որ երբ կարողանում են երկխոսել, միշտ էլ արդյունքն ավելի դրական է լինում, քան երբ փորձում են ջարդել, փշրել:

Ճարտարապետները պնդել են՝ հարցը պիտի քննվի՝ ելակետ ընդունելով ոչ թե տեղ ազատելու, նոր օդանավակայանին տեղ տալու, հինը քանդելու սկզբունքը, այլ այն, որ շենքը պահպանվի և նրան նոր գործառույթ հաղորդվի: Մինասյանի խոսքով՝ հնարավոր է՝ կան որոշ անհարմարություններ, բայց միշտ էլ աշխարհում փորձում են պահել այն շենքեր, որոնք քաղաքի համար կարևորություն են ունեցել, իսկ Զվարթնոցը մեր ճարտարապետական գործընթացի լավագույն էջերից է: «Եթե մենք հանում ենք Երիտասարդական պալատը, Զվարթնոցի կլոր շենքը, Ամառային կինոթատրոնը, դուրս է գալիս, որ հայ ճարտարապետությունն այդ շրջանում ոչ մի կառույցով չի ներկայացել՝ այն դեպքում, երբ դրանք եղել են Խորհրդային ժամանակաշրջանի ամենակարևոր կառույցներից:

Մի տեսակ տխուր է, երբ մարդ ջնջում է էջն իր պատմությունից և հետագայում, երբ արդեն կցանկանաս ներկայանալ միջազգային ճարտարապետական հանրությանը՝ գիտեք, ես այսինչ գործն արել եմ և դա պահպանված չէ, կրկնակի վատ վիճակում է հայտնվում»,- ասաց նա:

ԱԳ նախարարության շենքը հյուրանոց դարձնելը, ըստ Մինասյանի, հավանական չէ. այն հյուրանոցի համար պիտանի չէ, եթե տարածք ունենար, լիներ հյուրանոցային շենք, եթե կարողանային այնտեղ հանդիպման դահլիճներ, սրահներ անեին, որտեղ կարիք չէր լինի արտաքին փոփոխությունների, գուցե հնարավոր լիներ հյուրանոց կառուցել: Միության նախագահը, սակայն, կարծում է. եթե այդտեղ թանգարան լինի, բոլորը կշահեն:

Հին Երևան նախագծին անդրադառնալով՝ Մինասյանը նախ հորդորեց չնեղանալ, ապա նշեց. «Եթե մենք վերստեղծում ենք մի բան, որ չի կարողանալու գրավել, եթե դրանք միջավայրից պոկված հուշարձաններ են, ուղղակի դրա անունով արված կառույցներ են, դրանք հուշարձան չեն, նոր բաներ են»,- ասաց նա՝ նշելով, որ կա մի հատակագիծ, որին պետք է անշեղորեն հետևել, որքան էլ այն հնացած լինի, դա Թամանյանի նախագիծն է:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում