Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Պուտինի պատվավոր փախուստը Սիրիայից. որտե՞ղ նա կանի հաջորդ խաղադրույքը

ՌԴ նախագահ Պուտինի մարտի 14-ի որոշումը՝ ռուսական զորքերի հիմնական քանակակազմը Սիրիայից դուրս բերելու մասին, իսկական անակնկալ էր միջազգային հանրության համար: Քննարկումները համաշխարհային մամուլում այս հարցի շուրջ շարունակվում են մինչ օրս: Նշվում են տարբեր պատճառներ:

Որոշ վերլուծաբաններ սա կապում են Ժնևում ընթացող խաղաղ բանակցությունների հետ: Այս տեսակետի համաձայն՝ ՌԴ նախագահն այդպիսով ուղերձ հղեց Ժնև՝ ցույց տալով ռուսական զորքերի կարևոր ներդրումը Սիրիայում կայունության հաստատման և խաղաղ բանակցությունները վերսկսելու գործում: Փորձագետներից շատերն ասում են, թե Ռուսաստանն ուղղակի խուսափել է երկարատև պատերազմի մեջ մխրճվելու վտանգից, այլ կերպ ասած՝ «նոր Աֆղանստանից», և փորձում է դուրս գալ Սիրիայից նվազագույն կորուստներով: Ոմանք էլ կարծում են, որ սա կարող է ընդհանրապես բլեֆ լինել, այսինքն՝ Պուտինը չի պատրաստվում հեռանալ Սիրիայից, այլ փորձում է այդ հայտարարությամբ ապակողմնորոշել իր քաղաքական հակառակորդներին:

Ինֆորմացիոն ռումբ

Ամեն դեպքում ակնհայտ է, որ ռուս ինքնակալը պիտի որ մեծ բավականություն ստացած լիներ իր մեկ քայլից, որը կարող է խառնել սիրիական հակամարտությանը ներգրավված բոլոր խաղացողների խաղաթղթերը: Ամերիկյան Foreign Policy պարբերականը այսպես է նկարագրում երկուշաբթի երեկոյան Կրեմլում Պուտինի, Լավրովի և Շոյգուի հանդիպումը. «Պուտինը անհամբերությամբ սպասում էր այն պահին, երբ ինֆորմացիոն ռումբ կնետի ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ, որը ցույց տվեցին երկուշաբթի երեկոյան լուրերով, Ռուսաստանի նախագահը չէր կարողանում հանգիստ նստել աթոռին, տրորում էր աչքերը, քորում քիթը, երբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցում էր ռուսական զորքերի ռազմական հաջողությունների մասին, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացնում էր խաղաղության փխրուն գործընթացի մասին, որը սկսվել է գրեթե վեցամսյա ռազմական արշավի արդյունքում: Սա կատարյալ իրավիճակ էր՝ անխուսափելի եզրակացություն անելու համար. լսելով այդքան շատ լավ լուրեր՝ Պուտինը որոշեց, որ Ռուսաստանը իր գործն արել է Սիրիայում»:

Ինչպես սկսվեց

Խոսելով Պուտինի սիրիական արշավի մասին՝ նախ պետք է հիշել, թե որոնք էին Սիրիա մտնելու հնարավոր պատճառները: Ռուսական ռազմածովային և օդային ուժերը Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ռազմական գործողությունները սկսել են սեպտեմբերի 30-ին: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Կրեմլը արձագանքել է Դամասկոսի օրինական կառավարության խնդրանքին՝ օգնելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Այսպիսով՝ ռուսները գնում էին Սիրիա՝ կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և իսլամիստական այլ ուժերի դեմ, թեև ամերիկացիները հրապարակում էին տվյալներ, որ ռուսական օդուժը իրականում ռմբակոծում է ոչ միայն իսլամիստական խմբավորումների, այլև Ասադի քաղաքական հակառակորդների՝ ընդդիմության զինյալ խմբերի դիրքերը՝ այդպիսով լուծելով նաև Ասադի քաղաքական խնդիրները:

Իհարկե, կան նաև մի շարք այլ՝ ոչ պաշտոնական բացատրություններ:

Առաջինը՝ Պուտինը փրկում է ծանր դրության մեջ հայտնված իր դաշնակցին՝ Բաշար Ալ-Ասադին: 1963 թվականից Սիրիայում իշխող «Բաաս» սոցիալիստական կուսակցությունը և մի քանի տարի անց իշխանության եկած Ասադների կլանը՝ Հաֆեզ Ալ-Ասադի գլխավորությամբ (եղել է Սիրիայի նախագահը 1971-2000 թթ.), ավանդաբար ռուսամետ կողմնորոշում է ունեցել: Հոր ռուսամետ քաղաքականությունը շարունակվեց նաև որդու՝ Բաշար Ալ-Ասադի օրոք: Իսկ Սիրիան միակ կետն էր, որի շնորհիվ Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո պահպանում էր թույլ ռազմական և քաղաքական ներկայությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Երկրորդ՝ Սիրիան Ուկրաինայից հետո հրաշալի հնարավորություն էր Պուտինի համար՝ կրկին մտնելու միջազգային թատերաբեմ, համաշխարհային քաղաքականության ամենաթեժ տարածաշրջաններից մեկը՝ Մերձավոր Արևելք, դառնալ բանակցային կողմ Արևմուտքի հետ, ստիպել արևմտյան գործընկերներին հաշվի նստել իր հետ: Պուտինն, իհարկե, հասավ իր այդ նպատակին: Թեև պետք է նկատել, որ թե՛ նախքան Սիրիա մտնելը և թե՛ նախքան զորքերը դուրս բերելը Պուտինը խորհրդակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Սա ցույց է տալիս, որ Սիրիան ոչ այնքան առճակատման, որքան համագործակցության օղակ էր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում:

Երրորդը զուտ ռազմական ասպեկտն է: Փորձագետներն ասում են, որ ռազմական օպերացիան Սիրիայում հնարավորություն տվեց պուտինյան ռեժիմին նաև ցուցադրելու Ռուսաստանի ռազմական հզորությունը, փորձարկելու նոր զինատեսակները պատերազմի պայմաններում: Օրինակ՝ հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, ռուսական ռազմանավերը Կասպից ծովի տարածքից կրակեցին Սիրիայում իսլամիստների հենակետերի վրա «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով: Մասնագետներն ասում են, թե որքան էլ այդ հրթիռների արդյունավետությունը նման հեռավորությունից կասկածելի է, այնուամենայնիվ, դա ստիպեց մտահոգվել ամերիկացի զինվորականներին:

Պուտինի սիրիական ռազմարշավի վրա ազդել է նաև էներգետիկ գործոնը, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների դրությամբ՝ նավթի համաշխարհային գները արդեն իսկ հսկայական անկում էին ապրել՝ լուրջ սպառնալիք առաջացնելով նավթ արդյունահանող երկրների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի տնտեսության համար: Արևմտյան փորձագետներն այդ օրերին գրում էին, որ Ռուսաստանը մտել է Սիրիա՝ նավթի գների վրա ազդելու նպատակով: Նման կարծիք էր հայտնել մասնավորապես բրիտանական The Telegraph պարբերականի վերլուծաբան Անդրյու Քլիչրոուն՝ նշելով, թե «Ռուսաստանի ռմբակոծությունները Սիրիայում սրում են պատերազմը Սաուդյան Արաբիայի հետ նավթի գնի համար»: Մի կարճ ժամանակահատված Պուտինը կարողացավ կանգնեցնել գների կտրուկ անկումը, բայց այսօր կարելի է արձանագրել, որ եթե այդպիսի հաշվարկ կար, ապա այն չիրականացավ: Բայց նավթ և գազ արդյունահանող և էներգետիկ ոլորտից զգալիորեն կախված Ռուսաստանը Սիրիայում ուներ կամ ունի ավելի կարևոր խնդիր՝ խոչընդոտել Կատարի բնական գազի տարանցումը դեպի Միջերկրական ծով Սիրիայի տարածքով: Ի դեպ, շատ փորձագետներ համոզված են, որ հենց սա է սիրիական արյունալի և երկարատև պատերազմի գլխավոր ու իրական պատճառը:

Ռազմական գործողությունները Սիրիայում ունեն նաև ներքաղաքական համատեքստ: Ռուսաստանցի մի շարք հեղինակավոր փորձագետների համոզմամբ՝ Սիրիան ոչ այլ ինչ է, եթե ոչ Ղրիմի և Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության շարունակություն: Պուտինը փաստացի անհաջողություն կրեց Ուկրաինայի արևելքում, և միջազգային հանրության ուշադրությունը «իր պարտությունից» պետք էր շեղել մեկ այլ պատերազմով: Այդ պահի դրությամբ լավագույն հարթակը, իհարկե, Սիրիան էր:

Անդրեյ Պիոնտկովսկին դեռ հոկտեմբերին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել էր, թե Պուտինի միակ նպատակը իր իշխանությունը ցմահ պահելն է. «Պուտինն իրեն պահում է թմրամոլի կամ կազինոյի խաղացողի նման. տանուլ տվեց Ուկրաինայում, հիմա կտրուկ բարձրացնում է խաղադրույքը մեկ այլ դաշտում: Ես չեմ կարող ասել, թե դրանից հետո է՞լ որտեղ կարող է բարձրացնել խաղադրույքը, բայց առայժմ նա խաղում է այնտեղ ու հաջողում է` շնորհիվ Օբամայի սարսափելի անողնաշարության և կամազրկության»:

Այս տեսակետն, իհարկե, ունի գոյության իրավունք: Իսկ հատկապես Ռուսաստանի պարագայում արտաքին քաղաքականությունը, միջազգային քաղաքականության հարցերը զգալի տեղ են զբաղեցնում ներքաղաքական օրակարգում: Պուտինի հզոր կերպարը երկրի ներսում կառուցվում է հիմնականում իր արտաքին քաղաքական նվաճումների մասին պետական քարոզչության շնորհիվ:

Չի զոհի ռուս զինվորին հանուն Ասադի

Միջազգայնագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևը, խոսելով Սիրիայից դուրս գալու պատճառների մասին, ասում է, որ Ռուսաստանն արդեն իսկ իրականացրել է իր հիմնական քաղաքական խնդիրները: Ռուսաստանը Սիրիայում պաշտպանում էր իր սեփական շահերը և ամենևին չի պատրաստվում հանուն Ասադի իշխանության պահպանման զոհել ռուս զինվորներին:

«Միացյալ Նահանգները և Արևմուտքը հաշվի առան Մոսկվայի դիրքորոշումը, և հաջողվեց հասնել որոշակի քաղաքական փոխզիջման: Բացի այդ, հաշտություն կնքվեց Ասադի կառավարության և ընդդիմության չափավոր հատվածի միջև, ինչը թույլ կտա կենտրոնանալ «Իսլամական պետություն» և «Նուսրայի ճակատ» խմբավորումների դեմ պայքարի վրա: Եվ վերջապես, Ռուսաստանը ամբողջությամբ դուրս չի բերում իր զորքերը, այսինքն՝ եթե «Իսլամական պետությունը» նորից ամրապնդի իր դիրքերը, Պուտինը տեսականորեն կարող է կրկին միջամտել: Ռուսաստանը ի սկզբանե հայտարարել է, որ նա ոչ թե Ասադին է պաշտպանում, այլ իր շահերը: Իմ կարծիքով՝ պայքարը «Իսլամական պետության» դեմ անհրաժեշտ է կրոնական ծայրահեղականներից մեզ պաշտպանելու համար՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի ու Աֆղանստանի ուղղությամբ: Ասադն արդեն իսկ շատ բան է ստացել: Արևմուտքը համաձայնել է, որ նա ժամանակավորապես մնա, իսկ չափավոր ընդդիմությունը համաձայնել է բանակցել նրա հետ, ինչին նախկինում չէր համաձայնվում: Իսկ Ռուսաստանը չի պատրաստվում զոհել ռուս զինվորներին հանուն Սիրիայում ալավիների իշխանության պահպանման: Դա, մեղմ ասած, տարօրինակ կլիներ»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Կազանցևը:

Նոր խաղադաշտ

Իսկապես, որևէ դեպքում չի կարելի թերագնահատել Ռուսաստանի ռազմական միջամտության դրական ազդեցությունը Սիրիայում իրադրության համեմատական կայունացման և հիմնախնդիրը վերջնական կարգավորման հեռանկարին որոշ չափով մոտեցնելու իմաստով: Վերոշարադրյալ բոլոր գործոններով հանդերձ՝ նաև արձանագրենք, որ կառավարական ուժերի և ռուսական օդուժի համագործակցության շնորհիվ ահաբեկչական խմբավորումների դիրքերը զգալիորեն թուլացել են՝ համեմատած մինչև 30-ը ընկած ժամանակահատվածի հետ: «Իսլամական պետությունը» փաստացի կորցրել է Իրաքում և Սիրիայում վերահսկվող տարածքների 22 տոկոսը: Եթե ամիսներ առաջ Սիրիայի հնարավոր մասնատման տարբերակը շատ իրական էր թվում, այժմ կողմերը բանակցում են Սիրիայի ամբողջականությունը առնվազն դաշնային պետության տեսքով պահպանելու շուրջ:
Գլխավորը խնդիրը, անշուշտ, Սիրիայում խաղաղության հաստատումն է, ոչ թե Պուտինի կամ մեկ այլ գերտերության ղեկավարի այս կամ այն քայլը:

Բայց վերադառնալով հիմնական թեմային՝ պիտի նկատենք, որ, այնուամենայնիվ, որոշ չափով անորոշ է մնում հարցը, թե ինչո՞ւ ի վերջո Ռուսաստանը որոշեց անսպասելիորեն ներխուժել Սիրիա և նույնքան անսպասելիորեն հեռացավ այնտեղից: Թերևս սա ո՛չ Պուտինի պարտությունն էր, ո՛չ էլ նրա լիակատար հաղթանակը: Ավելի շատ սա ռազմական ուժի ցուցադրություն էր, յուրօրինակ շքերթ՝ ցարիզմի, ռուսական պետականության լավագույն ավանդույթներով: Կարելի է ասել՝ սա Պուտինի պատվավոր փախուստն էր Սիրիայից:

Բայց եթե իրոք պատերազմներ հրահրելը կենսական նշանակություն ունի պուտինյան ռեժիմի անվտանգության և պահպանման համար, ապա որտե՞ղ նա կանի իր հաջորդ խաղադրույքը: Կրկին վերադառնանք Անդրեյ Պիոնտկովսկուն, ով ասում էր. «Հիմա Պուտինը իր իշխանությունը պահելու համար դիմելու է միայն արտաքին քաղաքական արկածախնդրությունների և անընդհատ փոխելու է խաղադաշտը այդ «կազինոյում»: Եթե ուզում եք իմանալ, Ղարաբաղյան հակամարտությունը այդ խաղադաշտերից մեկն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում