ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր Է սահմանում Եվրամիության օդանավերի եւ 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա, այդ որոշումը դարձել Է Միացյալ Նահանգների 2004 թվականի հայցով Առեւտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը։
Հոկտեմբերի սկզբին ԱՀԿ-ի միջնորդ դատավորները հավաստել Էին այն ապրանքների ծավալը, որոնց վրա կարող են լրացուցիչ ամերիկյան մաքսատուրքեր սահմանվել: Airbus-ի սուբսիդավորման պատճառով Եվրամիության կողմից ԱՄՆ-ին պատճառված վնասի փոխհատուցման շրջանակում ամերիկյան կողմը կարող Է ԵՄ-ի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել տարեկան 7,496 մլրդ դոլարը չգերազանցող գումարով, այն ժամանակ հայտնել Էր կազմակերպությունը։