Կիսապաշտպան Կոկեն, ում հեղիանակած գոլի շնորհիվ Մադրիդի «Ատլետիկո»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց, իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին:
«Դիմակայության ընթացքում մեր թիմը հիանալի խաղ ցուցադրեց: 40 տարի անց մենք Չեմիպոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր ենք նվաճել: Դա հիանալի է:
Այնպես կանենք, որ մեր երկրպագուների շարունակեն երազել: Մեր հաջորդ մրցակցի դեմ ավելի դժվար կլինի խաղալ: Այս անգամ առավելության հասանք լավագույն թիմերից մեկի նկատմամբ»,- ասել է Կոկեն:








































