ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հինգ օրով դադարեցնել Սիրիայում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը, հաղորդում է Reuters-ը:
Այս ընթացքում թուրքական զորքերը չեն հարձակվի, որպեսզի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) կարողանան նահանջել 30 կիլոմետրանոց չեզոք գոտու սահմաններից: Երկու կողմերն էլ հաղորդել են, որ համաձայնության են եկել պայքարելու ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» դեմ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը: «Միլիոնավոր կյանքեր կփրկվեն»,- հավելել է նա: