Հոկտեմբեր 16-ին Օդեսայի օդանավակայանի տեղեկատվական տախտակում հայտնվել են անպարկեշտ խոսքեր ուղղված 16-ամյա շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի հասցեին: Այդ մասին հայտնում է «Strana.ua»-ը:
Ըստ նախնական տվյալների՝ օդանավակայանի նոր տերմինալը ենթարկվել է ցանցահենային հարձակման: Արդյունքում տեղեկատվական տախտակին հայտնվել է Թունբերգի լուսանկարը, իսկ դրա տակ անպարկեշտ խոսքեր։
Օդանավակայանի երկայացուցիչները կատարվածը բացատրել են տեղեկատվական տախտակի անսարքությամբ։