Thursday, 18 04 2024
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առիթով՝ Հանրապետության նախագահն ասել է.

«Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող ենք անել միասին: Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ունեցել են պատմական բարդ շրջաններ, սակայն երկուսս էլ ունենք վերապրողի որակներ: Լիահույս ենք, որ որպես դեսպան պաշտոնավարելու Ձեր ժամանակահատվածը կլինի արդյունավետ ու կծառայի երկու երկրների միջև համագործակցությանն ու բարեկամությանը, նոր, այդ թվում և՝ տնտեսական նախագծերի իրականացմանը»:

Կարևորելով համագործակցությունը մշակութային ոլորտում՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի հաճախ ներկայացնել կորեական մշակույթը Հայաստանում, այդ թվում՝ նախագահական նստավայրում, որը բաց է համերգների ու ցուցադրությունների համար, և որտեղ արդեն իսկ անցկացվել են մշակութային տարբեր միջոցառումներ:

Դեսպան Լի Սոկ-Բեն Հայաստանի նախագահին է փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել.

«Ինձ համար մեծ պատիվ է այս հիանալի երկրում՝ Հայաստանում ծառայել որպես Կորեայի Հանրապետության դեսպան: Կանեմ առավելագույնը՝ սերտացնելու հարաբերությունները երկու երկրների միջև»:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել գիտության և տեխնոլոգիաների, մասնավորապես, մաթեմատիկայի և արհեստական բանականության բնագավառներում: Կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ու շփումների ակտիվացումը, միմյանց ավելի լավ ճանաչելն ու հնարավորություններին ծանոթանալը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության ներուժին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ներկայումս սերտ համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և կարող է համագործակցության լավ կամուրջ լինել: Կորեայի դեսպանն ասել է, որ իր երկիրն ուսումնասիրում է եվրասիական շուկայի հնարավորությունները և ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական ավելի սերտ համագործակցության հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում