Բավարար չափով ապացույցներ կան, որ Ուկրաինայի արևելքում «որոշ ցուցարարների» վճարում են բողոքի ակցիաներին մասնակցելու համար, և որ նրանք «տեղի բնակիչներ չեն»:
Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ հաղորդում է Censor.net-ը:
Հարցին՝ ովքե՞ր են նրանք, և ո՞վ է նրանց վճարում, նա խուսափողական պատասխան է տվել՝ ասելով. «Զեկույցներում ասվում է, որ նրանցից ոմանց վճարել են»:
Քարնին, սակայն, չի հստակեցրել, թե դրանք ինչ զեկույցներ են, և որոնք են աղբյուրները՝ ընդգծելով, որ «ակնհայտ է՝ Ռուսաստանը չի նպաստում Ուկրաինայում լարվածության նվազեցման փորձերին, փոխարենը տարբեր միջոցներով փորձում է ապակայունացնել իրավիճակը»:











































