Saturday, 27 06 2026
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան

Քառյակը՝ ցայտնոտի մեջ

Ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները երեկ հերթական հանդիպումն էին հրավիրել` քննարկելու Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակում իրենց գործողությունների մարտավարությունը:

Իսկ ստեղծված իրավիճակը բավականին լուրջ է, քանի որ Տ. Սարգսյանի հրաժարականը տապալեց այդ ուժերի՝ շաբաթներ շարունակ պլանավորած քայլերը: Քառյակը որոշել էր ապրիլի 28-30-ին Ազգային ժողովի օրակարգ մտցնել Տ. Սարգսյանի հրաժարականի հարցը, Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար անխնա քննադատության ենթարկել նրան և այդ նախաձեռնությունը պաշտպանելու համար շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում: Իսկ մինչ այդ քառյակը երեկ Գյումրիում պետք է իրազեկման հանրահավաք անցկացներ, դա կրկներ նաև Վանաձորում և այլ քաղաքներում: Բայց Գյումրիի հանրահավաքը տեղի չունեցավ, տեղի չի ունենա նաև Վանաձորինը, իսկ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցը կամ մտադրությունն արդեն կասկածի տակ է և քննարկվում է:

Առաջիկա մեկ ամսվա իրենց ողջ գործունեությունը Տ. Սարգսյանի հրաժարականով պայմանավորած քառյակը կարծես թե խճճվել է և չի կարողանում կողմնորոշվել: Կողմնորոշման համար հրավիրված երեկվա նիստը տևեց այնքան երկար, որ պատգամավորները զուգարան գնալու համար այն մի քանի անգամ ընդմիջեցին: Նիստը վերջին անգամ տևական ժամանակ ընդմիջվեց այն պատճառաբանությամբ, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը պետք է մասնակցի Ազատություն հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքին: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին գրեթե ասելու բան չուներ, քանի որ քառյակը չէր պայմանավորվել այդ ասելիքի մասին: Բացի այդ, Լ. Զուրաբյանը նաև ասաց, թե այդ ընդմիջումն իրենք օգտագործելու են ներքին խորհրդակցությունների համար: Ըստ երևույթին, նիստում այնպիսի հարցեր են քննարկվել, կամ այնպիսի պայմանավորվածությունների կարիք է զգացվել, որ խմբակցություններն իրենց կուսակցությունների ղեկավարների հետ այն քննարկելու կարիք ունեն: Նիստը պետք է շարունակվեր երեկոյան, բայց մինչև ուշ գիշեր դրա հետ կապված որևէ տեղեկություն չհրապարակվեց:

Ամեն դեպքում Տ. Սարգսյանի հրաժարականից հետո քառյակում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ վարչապետի հավանական թեկնածու է համարվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով քառյակից ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է: Եվ եթե իսկապես Հ. Աբրահամյանը նշանակվի վարչապետ, քառյակը կամ քառյակից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կաշկանդված կլինեն նրան քննադատելիս: Այս դեպքում արդեն, իսկապես այդ ուժերը լուրջ խնդրի առաջ են կանգնում: Բա էլ ո՞ւմ քննադատել, հատկապես որ` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն քննադատում նաև Ս. Սարգսյանին: Բացի այդ, արդեն իսկ քննարկվում է նոր կառավարությունում քառյակի ուժերին ներգրավելու հարցը. Ս. Սարգսյանը նոր վարչապետ և կառավարության անդամներ նշանակելուն ընդառաջ խորհրդակցության է հրավիրել խորհրդարանական ուժերին, այդ թվում և` ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»:

Լ. Զուրաբյանը երեկ հայտարարեց, որ իրենց պատասխանը կհայտնեն խմբակցությունում այն քննարկելուց հետո, բայց այն արդեն հայտնի է: Հիշեցնենք, որ երեկվա իր հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսպիսի պնդում էր արել. «Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին»:

Այսպիսով, Տեր-Պետրոսյանը ոչ միայն հասկացրել էր, որ ՀԱԿ-ը մաս չի կազմի նոր կառավարությանը, այլ նաև քառյակի մյուս ուժերին ու հատկապես ԲՀԿ-ին էր հասկացրել, որ դա ցանկալի չէ նաև նրանց դեպքում: Մինչդեռ այս օրերին քննարկվում է, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող է մաս կազմեն նոր կառավարությանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ այդ քայլին կգնան, եթե իշխանություններն ընդունեն 7 կետից բաղկացած իրենց պլատֆորմը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ մեր թերթի հետ զրույցում ասել էր, թե եթե իշխանություններն ընդունեն իրենց պահանջները, ապա կառավարությանը մաս չկազմելը դառնում է «ինքնանպատակ և կապրիզի պես մի բան»:

Բայց եթե անգամ այդ երկու ուժերը կառավարությանը մաս չկազմեն էլ, միևնույն է, քառյակում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Նախնական տեղեկությունների համաձայն` Ս. Սարգսյանն այսօր հանդիպելու է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ղեկավարների հետ: Ասօր երեկոյան տեղի կունենա նաև ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ պարզ կդառնա նոր վարչապետի անունը: Նոր վարչապետի ու կառավարության դեպքում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նախկին էնտուզիազմով չեն քննադատի այդ կառավարությանը և կլինեն ավելի այլընտրանքային, քան եղել են մինչ այժմ: Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ ԲՀԿ-ն միգուցե չի միանա կոալիցիային, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարողանա պահպանել ընդդիմադիրի կեցվածքը, փրկել դեմքն ու հաջողություն ունենալ: Կոալիցիա մտնելու դեպքում կկորցնի ընդդիմադիրի կեցվածքն ու միգուցե նաև` հաջողությունը:

Այս իրավիճակում ՀՅԴ-ն կարծես թե չի կարողանում ինքնուրույն որոշում կայացնել: Եվ այդ կուսակցության որոշումն ինչ-որ առումով կապված է ԲՀԿ-ի որոշումից: ՀՅԴ-ն կցանկանար մտնել կոալիցիա, սակայն եթե ԲՀԿ-ն չմտնի, դա չի կարող անել նաև ինքը, հակառակ դեպքում ավելի ակնհայտ կդառնա, որ պայքարում է պաշտոնների համար: Այնպես որ` ՀՅԴ-ի որոշումն էլ կարող է պայմանավորված լինել իր մեծ եղբոր` ԲՀԿ-ի որոշումից: Այս պարագայում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» էլ հայտնվում են լքված վիճակում: Ամիսներ, անգամ տարիներ շարունակ ձգտել են ԲՀԿ-ին պոկել իշխանությունից, բայց իրավիճակի փոփոխության արդյունքում այդ կուսակցությունն այլևս չի կարող ընդդիմություն խաղալ: Իսկ մեր այն հարցին, թե նման պարագայում արդյոք վտանգված չէ՞ քառյակի գոյությունը, Լ. Զուրաբյանը հորդորեց շատ դրամատիկ չընկալել իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում