Ճապոնիայի կայսր Ակիհիտոն և կայսրուհի Միկիտոն նշում են իրենց ամուսնության 55-ամյակը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Այս կապակցությամբ հասարակական միջոցառումներ չեն նախատեսվում: Նշվում է, որ իրենց զմրուխտե հարսանիքի օրը կայսերական զույգը շնորհավորանքներ կընդունի ընտանիքի անդամների և մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից, ապա նախատեսվում է հանգիստ երեկո անցկացնել հանդիսավոր ընթրիքի սեղանի շուրջ՝ հարազատների հետ:
Ակիհիտո կայսեր և Միկիտո կայսրուհու ամուսնության արարողությունը տեղի է ունեցել 1959-ի ապրիլի 10-ին: Կայսրը Ճապոնիայի պատմության մեջ առաջին ժառանգորդն էր, ով ամուսնական կապեր է հաստատել կայսերական արյուն չունեցող աղջկա հետ: Ամուսինները 3 երեխա ունեն, որոնց նրանք՝ ի հեճուկս նախկին ավանդույթների, ինքնուրույն են դաստիարակել:









































