Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա հարձակվողը եղել է իշխող կուսակցության անդամ՝ ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը: Այս մասին փոխանցում է Mİlliyet-ը:
Չելիքի խոսքով՝ հարձակվող Օրհան Օվեթը հեռացվել է իշխող կուսակցության շարքերից:
Հարձակումը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին՝ խորհրդարանի շենքի մոտ: Քըլըչդարօղլուն հայտնվել էր անհայտ անձի բռունցքների հարվածների ներքո:









































