Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների կատարումը Ուկրաինային սպառնում է պահանջարկի մակարդակի նվազեցմամբ և արտադրության մեջ ներդրումների անկմամբ, ինչը կազդի երկրի տնտեսության վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի հարցով Համաշխարհային բանկի զեկույցին:
«ԱՄՀ օգնության փաթեթով նախատեսված բոլոր միջոցառումները՝ ներառյալ գազի և ջեռուցման թարիֆների ընդլայնումը, բացասաբար կազդեն բնակչության գնողունակության վրա և կնվազեցնեն կառավարության հնարավորությունը՝ այս տարի ավելացնելու բյուջեի ծախսերը: Այսպիսով՝ 2014-ին մենք սպասում ենք ինչպես պահանջարկի մակարդակի, այնպես էլ արտադրական ներդրումների անկում»,- ասվում է զեկույցում:
Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականներով՝ 2014-ին Ուկրաինայում պահանջարկի մակարդակը կարող է անկում ապրել 8 տոկոսով:
ՀԲ-ն 2014-ի համար կանխատեսում է նաև Ուկրաինայի տնտեսության՝ 3 տոկոսով անկում և ինֆլյացիայի 15 տոկոս մակարդակ:











































