Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած դեպքին, երբ պոչամբարի վնասման պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ: Նիկոլ Փաշինյանն այս դեպքը գնահատեց արտակարգ իրավիճակ:
Նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունի։ Նախարարն ասաց, որ, ըստ ամենայնի, արտանետումները գետն են լցվել պղնձամոլիբդենային գործարանից։