Հարավային Օսիայի ՊԱԿ-ը հայտարարել է, որ վրացական կողմը հանրապետության հետ սահմանին մեծացնում է զինվորականների թիվը: Այս մասին հաղորդել է կոմիտեի մամլո ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով, Վրաստանը անօրինական գործողություն է իրականացնում, որը կարող է անվտանգության լրացուցիչ սպառնալիք ստեղծել:
ՊԱԿ-ում նշել են, որ վրացական կողմը շարունակում է դիտավորյալ կերպով ավելացնել իր ուժերի քանակությունը Հարավային Օսիայի հետ սահմանին՝ հարավօսական Ուիստա (Ցնելիս) գյուղի շրջանում:
«Մտցվել են Վրաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ, ընդհանուր թվով 20 հոգի», – հավելել են Հարավային Օսիայի ՊԱԿ-ում:
Բացի այդ, Վրաստանը հատուկ ապատեղեկացնում է բնակչությանը տեղի ունեցողի վերաբերյալ, եզրափակել են կոմիտեում: