29-ամյա կինոաստղ Սքարլեթ Յոհանսոնը զարդարել է Glamour ԱՄՆ ամսագրի նոր համարի շապիկը: Ամսագրում տված հարցազրույցում նա խոստովանել է, որ երազում է ամուսնանալ, սակայն չի ցանկանում շքեղ հարսանիք կազմակերպել:
Դերասանուհու խոսքերով` ինքը և իր ապագա երեխայի հայրը` Ռոմեն Դորիաքը ծրագրել են ամուսնանալ, սակայն դեռևս չեն որոշել, թե երբ:
«Մենք ուղղակի ընթանում ենք հոսանքի ուղղությամբ: Ես այն աղջիկներից չեմ, ովքեր ցանկանում են հարսի զգեստ հագնել և շքեղ հարսանիք ունենալ: Այդ ամենն ամենևին ինձ չի հուզում, այդ պատճառով էլ ես վստահ չեմ, թե ինչպիսին կլինի իմ հարսանիքը և արդյոք մենք այդ կապակցությամբ շքեղ հարսանիք կկազմակերպենք»,- ասել է աստղը:
Սքարլեթը նաև խոսոտովանել է, որ շատ է փոխվել Ռայան Ռեյնոլդսի հետ ամուսնալուծությունից հետո և այժմ հույս ունի ամուր ընտանիք կառուցել, գրում է Viva.ua-ն:








































