Բրիտանացի հայտնի մոդել Կարա Դելևինը երկրպագուների հետ կիսվել է իր մանկական լուսանկարներով, գրում է viva.ua-ն:
Instagram-ի իր էջում հայտնի գեղեցկուհին մի քանի մանկական լուսանկարներ է հրապարակել, որտեղ նրան գրեթե անհնար է ճանաչել: Սպիտակ մազերը և նուրբ, հրեշտակային դեմքը, ինչպես նաև աչքի ընկնող հոնքերի բացակայությունը նրան անճանաչելի են դարձնում:
Մանկական լուսանկարում Կարան հանդես է եկել իր քույրերի՝ Քլոեի և Փոփիի հետ միասին, ինչպես նաև մոր՝ Պանդորայի հետ, ով անկասկած դստերն է փոխանցել իր գեղեցկությունը:










































