Երեխան գրեթե փրկվելու հույսեր չի ունեցել, իսկ նրա ծնողներին երկու անգամ առաջարկել են դադարեցնել հղիությունը: Սակայն, ՈՒՁՀ-ն ժամանակ էկրանին տեսնելով փոքրիկի վեր բարձրացրած մատը, ծնողները հասկացել են, որ հանձնվել չի կարելի:
Դեռ մինչև ծնվելը բժիշկներն երեխայի մոտ սրտի ձախ բաժինների հիպոպլազիա էին ախտորոշել: Շանելը Բրիտանիայում առաջին փոքրիկն է եղել, ով ծնվելուց մի քանի րոպե անց սրտի վիրահատության է ենթարկվել: Յոթ օր անց նրան կրկին վիրահատել են:
Շանելը վիրահատությունները լավ է տարել և սկսել է ապաքինվել:
Ծնողների երջանկությանը չափ չկա:










































