Google Glass-ի տեխնոլոգիան կարող է զգալիորեն հեշտացնել այն մարդկանց կյանքը, ովքեր տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ, կհայտարարվի ACM CHI Conference on Human Factors in Computing Systems համաժողովին:
Google Glass-ը խելացի ակնոց է, որը մշակողների ծրագրի համաձայն պետք է իր մեջ կրի լրացուցիչ իրականության, տեսաօրագրի և համացանցի մուտքի հնարավորությամբ բջջային հեռախոսի ֆունկցիաները: Այս ամենն, ընդ որում, ձայնային կառավարմամբ: Նյու Քասլի համալսարանի գիտնականների խումբը նպատակադրվել է Google Glass ակնոցը ծառայեցնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին:
Գիտնականների կարծիքով՝ տեխնոլոգիան հիվանդներին կօգնի արագ կապ հաստատաել հարազատների հետ, կողմնորոշվել տարածության մեջ, ինչպես նաև կհիշեցնի դեղորայքը ընդունելու ճիշտ ժամանակի մասին: Google Glass-ը փորձարկած հիվանդները հայտարարել են, որ այն իրոք հեշտացրել է նրանց կյանքը:







































