ԵԽԽՎ-ն Ղրիմի բռնակցման վերաբերյալ Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կարծիքով`«ՌԴ-ի կողմից իր գործողություններն արդարացնելու համար օգտագործվող ոչ մի փաստարկ չի համապատասխանում իրականությանը»: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Վեհաժողովը դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան և դրա հետևանքով Ղրիմի բռնակցումը, ինչն անկհայտ հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ Հելսինկյան ակտի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հիմնական օրենքների և կանոնադրության խախտում»,- ասվում է բանաձևում:
ԵԽԽՎ-ն նաև քվեարկել է Ղրիմից Ռուսաստանի զորքերի անհապաղ դուրսբերման կողմ:
«Ռուսաստանի Դաշնության կողմից`1997-ին կնքված Սևծովյան նավատորմի վերաբերյալ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու հետ կապված ասոցացիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ իր զորքերը դուրս բերել Ղրիմից»,- նշվում է Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի տեքստի ուղղման մեջ:











































