Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բորուսիա»-ի դեմ պատասխան խաղից հետո, որն ավարտվել էր դորտմունցիների 2:0 հաշվով հաղթանակով, արժանին է մատուցել մրցակցին:
«Մեծ հարգանք եմ տածում «Բորուսիա»-ի հանդեպ իրենց ցուցադրած խաղի համար,- Ռամոսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: – Նրանք հիանալի թիմ ունեն, որին աջակցում էին իրենց երկրպագուները: Հենց այնպես նրանք չէին կարող անցած խաղարկությունում եզրափակիչ հասնել: Չնայած առաջին խաղում մեր վստահ հաղթանակին՝ մենք հարգանքով էինք մոտենում այդ հաշվին, և ինչպես տեսաք, խնդիրներ ունեցանք պատասխան խաղում: Ընդմիջումից հետո մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, քան առաջին խաղակեսում: Ընդհանուր առմամաբ, կարծում եմ, որ մենք արժանի էին կիսաեզրափակչի ուղեգրին»:
Հիշեցնենք, որ 2:0 հաշվով հաղթանակը բավարար չեղավ «Բորուսիա»-ին կիսազերափակչի ուղեգիր նվաճելու համար, քանի որ առաջին խաղում «Ռեալ»-ը հաղթել էր 3:0 հաշվով:







































