ԱՄԷ-ի Ճանապահային երթևեկության հարցերով խորհուրդը խորհուրդ է տվել արգելել կանանց ղեկին նստած դիմահարդարվել, չորեքշաբթի օրը հաղորդել է «Ալ-Իմարատ ալ-Իյաում» հրատարակչությունը, գրում է RIA Novosti-ն:
Համապատասխան ուղղումներն ենթադրվում է մտցնել ճանապարհային երթևեկության կանոնների՝ անուշադիր վարելու մասին բաժնում: Խորհրդի անդամների կարծիքով, կանանց կողմից հետևի ապակին դիմահարդարման համար օգտագործելը փակում է նրանց տեսադաշտը:
Տղամարդկանց կարգելվի կրել ավանդական գլխաշորը: Դրանից բացի, վարորդներին կարգելվի ղեկին ուտել, խմել և տեքստային հաղորդագրություններ գրել:
ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարության կողմից ուղղումներն ընդունելու դեպքում դրանք կուղարկվեն խորհրդարանի և կառավարության քննարկմանը:









































