Կառավարության վաղվա նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2013 թվականի համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ դրա` գանձարանում կան մոտ 1 միլիարդ, 450 միլիոն, 529 հազար դրամ շուկայական արժեքով թանկարժեք մետաղներ:
Դրանց հիմնական մասը ոսկյա իրերն են` մոտ 900 միլիոն դրամ արժեքով, որից հետո գալիս են ադամանդն ու ադամանդի հումքը` 233 միլիոն դրամ արժեքով, մետաղական ոսկին` 225 միլիոն դրամ արժեքով:
Կան նաև մետաղական արծաթ, պլատին, զմրուխտ, աճեցված մարգարիտ, պալադիում, արծաթ-պալադիումի համաձուլվածք և այլն:









































