Հիշո՞ւմ են արդյոք քաղաքացիները՝ ինչ օր է այսօր: Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում քաղաքացիների կյանքում, ի՞նչ դասեր ենք քաղել:
Շատերը խոստովանեցին, որ չեն հիշում՝ ապրիլի իննին ինչ է տեղի ունեցել։ «Այսօր մոմավառության օրն է, ուղիղ մեկ տարի առաջ մոմավառություն էինք անում զորավարի հետ, ճիշտ է, մենք չենք գնացել, բայց ժողովրդի մի մասը գնաց մասնակցելու մոմավառությանը»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ մեկ բան տվեց ապրիլի ինը՝ այլևս հույս չդնենք սպիտակ ձիավոր առաջնորդի վրա, հույսը ամեն մեկս մեզ վրա դնենք:
Բազմաթիվ քաղաղաքացիներ նշում էին, որ ապրիլի իննից հետո շատերը հիասթափվեցին և լքեցին Հայաստանը:
Մի պապիկ էլ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կմեծանա կխելոքանա, իսկ մինչ այդ սխալ պոռթկումներ է անում, հայ ազգի շահերը նա չի հասկանում, դաստիարակությունը ամերիկյան է: «Նա կոմպետենտ չէ»,- ասաց ծերունին:










































