«Սա անադեկվատ հայտարարություն էր: Լինելով Արցախի հերոս, գեներալ՝ Նա թույլ է տալիս արտահայտություններ, որոնք ընդհանրապես չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հարցազրույցին: Նրա խոսքով՝ տրամաբանական է, որ նրա հարցազրույցը պետք է բխի նախկին իշխանությունների շահերից, որովհետև նրանց մի մասն է կազմում: