Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդն այսօր կատարելու է երեխաների զանգվածային կնքման թվով 18-րդ արարողությունը։ Այս անգամ նա կնքելու է ավելի քան 500 երեխաների։
Իլյա 2-րդն արդեն իսկ ավելի քան 8700 երեխաների կնքահայր է։Մի քանի տարի առաջ Վրացական ուղղափառ եկեղեցին պատրաստակամություն էր հայտնել կնքելու ընտանիքի երրորդ և հաջորդ երեխաներին, որոնց ծնողներն ամուսնացել են եկեղեցում։
Հիշեցնենք, որ Իլյա 2-րդի նախաձեռնությամբ զանգվածային կնունքի առաջին արարողությունը կատարվել է 2008 թվականի հունվարի 19-ին:











































