ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում պահանջել է անմիջապես դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Միացյալ Նահանգները կանաչ լույս չեն տվել Թուրքիային Սիրիա ներխուժելու համար»,- հաղորդել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը մեղադրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, ինչպես նաև ռազմական հանցագործությունների մեջ:
Հոկտեմբերի 15-ին Թրամփը հրաման է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ: Պատժամիջոցները վերաբերել են մասնավոր անձանց, թուրքական կառավարության հետ կապ ունեցող մարդկանց, ինչպես նաև որոշ կազմակերպությունների: