Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել-Ազիզ Ալ Սաուդին Կամչատկայի ճախրուկ նվիրում:
Լայֆի տեղեկացմամբ՝ ճախրուկի էգը Ալֆա անունն է կրում: Սալման իբն Աբդել-Ազիզ Ալ Սաուդին հնարավորություն կտան փոխել թռչունի անունը, եթե այն իրեն դուր չգա:
Ի պատասխան, Սաուդյան թագավորը Ռուսաստանի նախագահին արաբական ավանդական զարդանախշով կտավ է նվիրել, որը պատկերում են գորգերի վրա:










































