Շերիլ Քոուլը շարունակում է համագործակցությունը ֆրանսիական L’Oreal Paris կոսմետիկական ընկերության հետ: Համացանցում հայտնվել են նոր գովազդային արշավի առաջին կադրերը: Երգչուհին իր նոր պրոմոակցիայի շրջանակում փորձել է արդեն երկրորդ սեզոնը դեռ մոդայիկ մազերի «օմբրե» ներկը Feria Extreme Ombre միջոցների օգնությամբ և արդյունքը ցուցադրել հանրությանը, հայտնում է spletnik.ru-ն:
Նոր ֆոտեսեսիայում 30-ամյա վոկալիստը սև զգեստով է՝ բաղկացած կարգո տաբատից ու կիպ բլուզից:
Անձամբ Շերիլը շատ գոհ է իր կերպարանափոխումից:
Երգչուհու նոր՝ ամբողջական ֆոտոսեսիան կհրապարակվի ապրիլի 21-ին:








































