Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությամբ այսօր Թեհրանում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Այնուհետև տեղի է ունեցել «1+1» ձևաչափով երկու երկրների նախագահների հանդիպումը, որից հետո անցկացվել է միջպետական փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Երկու պետությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:






































