ԱՄՆ-ում ավելի քան 6,6 մլն մարդ դիտել է «Գահերի խաղը» հայտնի սերիալի 4-րդ եթերաշրջանի պրեմիերան, հայտնում է Los Angeles Times թերթը՝ հղում անելով Nielsen մարքեթինգային ընկերության տվյալներին:
Սերիալի հերթական մասը ցուցադրվել է կիրակի օրը HBO հեռուստաալիքի եթերում: Nielsen-ի տվյալներով՝ առաջին սերիան դիտել է 6,6 մլն մարդ:
Նոր եթերաշրջանի 10 սերիաների հեռարձակումը, որի բացառիկ իրավունքը HBO հեռուստաալիքինն է, կավարտվի հունիսի 15-ին:










































