Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե ՀՀ իշխանությունը նոր բանակցային պլատֆորմով հանդես չգա, Բաքուն կվերսկսի ագրեսիվ գործողությունները սահմանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ շատ խիստ և սուր արձագանքեց Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը։

– Իլհամ Ալիևը դասական քաղաքական խաբարբզիկություն-սադրանք արեց այդ նիստի ժամանակ՝ փորձեց ռուս գործընկերների և ռուսաստանյան հանրության մոտ այն համոզմունքն արմատավորել, թե,իբր, հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհը Հիտլերի և ֆաշիստական Գերմանիայի հավատարիմ և նվիրյալ գործընկերն է եղել: Նիկոլ Փաշինյանի պատասխանը համարժեք էր և այս հարցի հետ կապված պարպեց իրավիճակը: Աշգաբադյան նիստի ընդհանուր համատեքստի հետ կապված մեկ այլ դրվագի մասին կցանկանայի հիշատակել: Հավանաբար արցախյան հակամարտության մասին հերթական անգամ ՌԴ նախագահ Պուտինին հիշեցնելու նպատակով վարչապետ Փաշինյանը նրան նվիրեց դեսպան Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Мир Карабаху» («Խաղաղություն Ղարաբաղին») գիրքը: Ես էլ հիշեցման կարգով պետք է ասեմ, որ Վլադիմիր Կազիմիրովն այն մարդն է, ում գործադրած անձնական ջանքերի և, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրականացված բացահայտ սադրանքի հետևանքով էր, որ Հայաստանին պարտադրվեց՝ ինքն իրեն ճանաչելու հակամարտության երրորդ կողմ, ինչի հետևանքով հակամարտությունը միջազգայնացվեց, բանակցային գործընթացի շրջանակներում ՀՀ սկսեց կրել ագրեսոր պետության խարանը, իսկ Արցախն, առհասարակ, գործնականում դուրս մնաց անգամ եռակողմ բանակցային ձևաչափից: Եթե այդ կարգի նվեր էր պետք տալ, ապա լավագույնը կլիներ ՀՀ-ում 1992-94 թվականներին աշխատած ՌԴ դեսպան Վլադիմիր Ստուպիշինի «Моя миссия в Армению» («Իմ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում») գիրքը՝ Հայաստանի և Ռուսաստանի ապագայով մտահոգ մարդու շիտակ գրված հուշագրությունը: Դրանում նաև Կազիմիրովին բնութագրող կարևոր տեղեկություններ են ամփոփված:

-Նույն նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները. զրույցը տևել է 1.5-ից 2 ժամ: Ըստ Ձեզ, կարելի՞ է արձանագրել, որ բանակցային գործընթացը տեղից կարող է շարժվել այս հանդիպումից հետո։

-Եթե ճիշտ եմ հասկացել լրատվամիջոցների կողմից տրված տեղեկությունը, ապա դա ոչ թե առանձնազրույց է եղել, այլ զրույց ճաշի թե ընթրիքի ընդհանուր սեղանի շուրջ: Ցանկացած երկկողմ շփումները ողջունելի են և կարող են օգտակար լինել, սակայն հաշվի առնելով կոնկրետ այդ շփման համար ընտրված վայրն ու ժողովային ընդհանուր մթնոլորտը, դժվար թե կարող ենք բանակցային գործընթացում լուրջ և կտրուկ առաջընթաց ակնկալել:

-Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը։ Շատ վերլուծաբաններ արձանագրում են նաեւ հռետորաբանության որոշակի կոշտացում հայկական կողմի մոտ։ Ո՞րն է այս փոփոխության պատճառը։

-Ես վաղուց եմ զգուշացրել, որ հարաբերականորեն հանգիստ շրջափուլն ավարտվելու է ու եթե ՀՀ իշխանությունները նոր բանակցային պլատֆորմով հանդես չգան, ապա ադրբեջանական կողմը ոչ միայն կկոշտացնի իր քաղաքական հռետորաբանությունը, այլև կվերսկսի ագրեսիվ գործողությունները ճակատային գծում՝ վերսկսելով դիպուկահարների պատերազմը և փոքր ու մեծ զինված բախումներ հրահրելով: Կարծում եմ, որ մեր խնդիրը ոչ այնքան սեփական հռետորաբանության կոշտացումը պետք է լինի, որքան շատ կոնկրետ քայլերի միջոցով ադրբեջանական ագրեսիայի բոլոր՝ քարոզչական, թե ռազմական դրսևորումների կասեցումը: Բայց դրա համար մեր իշխանությունները պետք է շատ լուրջ կպնեն գործին:

-Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն։

-Կարծում եմ, որ այդ ելույթը ներքաղաքական դիմակայության սրացման յուրօրինակ դրսևորում էր: Ինքս ապակառուցողական եմ համարում ուժի կիրառման կամ դրանով սպառնալու ցանկացած փորձ, անկախ նրանից, թե ում կողմից է դա հնչեցվում և ում հասցեին:

-Արցախում նախագահական ընտրությունների հայտ է ներկայացրել նաեւ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Արդյո՞ք դա որեւէ կերպ փոխում է իրերի դրությունը Արցախում։ Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Արցախում։

-Մասիս Մայիլյանի առաջադրվելու որոշումը ողջունում եմ: Կարևոր է, որ իր անունը չի ասոցացվում ներքաղաքական հարցերը զենքով լուծելու կամ էլ ապօրինի ֆինանսական մեքենայությունների հետ: Նա Մասնագիտական և քաղաքական գործունեության բազմամյա փորձ ունի և կարող է դառնալ այն առանցքային քաղաքական դերակատարն, ում անձի շուրջ Արցախում կձևավորվի լայն և համընդգրկուն ներքաղաքական կոնսենսուս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում