Բեյոնսեն լուսանկարվել է Out ամսագրի համար, տեղեկացնում է spletnik.ru-ն:
Լուսանկարների հեղինակներն են նյույորքցի Սանտյագոն ու Մաուրիցիոն, իսկ երգչուհու ոճի հեղինակն է աստղային ոճաբան Լիզա Կուպերը:
Բացի դրանից՝ երգչուհին ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր վերջին՝ Beyonce ալբոմի մասին, ֆեմինզիմի նկատմամբ իր վերաբերմունքի, կնոջ սեքսուալության մասին:
«Ես անշուշտ գիտակցում եմ, որ իմ երաժշտությունը լսում են տարբեր տիպի մարդիկ, և ես, այնուամենայնիվ, մտադիր էի պատրաստել ամենաանձնական, ամենաանկեղծ ու լավ ալբոմը: Ես պետք է ազատվեի ճնշումից ու սպասումներից, նրանից, ինչի մասին ես մտածում էի, որ պետք է ասեմ ու պարզապես սրտից խոսեմ»,- ասել է Բեյոնսեն:















































