Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ նվիրել է խոստացած նվերը՝ գինի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մոլդովայի առաջնորդն ասել է, որ իր պատրաստած գինին՝ տակառներով, Մոսկվա է ուղարկվել։
«Բանն այն է, որ Մոլդովայի նախագահը հատուկ օդանավով չի թռչում, իսկ սովորական չվերթով դյուրին չէր դրանք Աշխաբադ բերելը։ Այդ մասին ես տեղեկացրեցի Ռուսաստանի նախագահին, երբ Թուրքմենստանի մայրաքաղաքում շնորհավորեցի նրան»,-հստակեցրել է Դոդոնը։







































