Չիլիում ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից սատկել է կովերի նախիրը՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Լոս Ռիոս շրջանի ռանչոներից մեկում: Կենդանիները ամպրոպի ժամանակ թաքնվել էին ծառի տակ, որին էլ հարվածել էր կայծակը: Արդյունքում սատկել է 70 կով:
Կենդանիների տերերին պատճառվել է մոտ 100 հազար դոլարի վնաս:













































