Ցանցում տարածվում է զվարճալի տեսանյութը, որտեղ կատվին առաջարկում են ջուր խմել բարձր և նեղ ապակե բաժակից: Ծարավ կենդանին սկզբում շփոթված թաթով դիպչում է բաժակին, իսկ հետո գլուխն ամբողջովին ընկղմում է դրա մեջ և սկսում խմել: «Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ կատուները հեղուկ են»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը:
Ի դեպ, 2017-ին ֆիզիկայի ոլորտում Իգնոբելյան մրցանակը շնորհվել է Մարկ-Անտուան Ֆարդինին, որն ապացուցել է, որ կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչները կարող են դուրս գալ «սովորական ֆիզիկական սահմաններից» և կարող են միաժամանակ պինդ և հեղուկ համարվել՝ տարայի, որում գտնվում են, ձևն ընդունելու իրենց գերբնական ունակության պատճառով:
https://twitter.com/_Cute_n_Squish/status/1181449557827362817?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1181449557827362817&ref_url=https%3A%2F%2Ffakty.ua%2F320769-kot-nasmeshil-set-neobychnym-sposobom-pit-vodu-i-dokazal-chto-koshki-eto-zhidkost-video