Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Վիտալի Բալասանյանը Արցախը չէ․ նա սպասարկում է կոնկրետ քաղաքական խմբակի շահեր

Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն իր ելույթում «ֆաշիստական դահիճ» և «դավաճան» է համարել Գարեգին Նժդեհին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթը պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ էր: «…Իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Թուրքիայի կողմից Հայաստանի օկուպացման դեմ, պայքարել է Հայոց ցեղասպանության դեմ և  բազմաթիվ ռուս սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատվածը…»,- ասել է ՀՀ վարչապետը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»ի հետ քննարկմանը մասանկցեցին վերլուծաբաններ Աղասի Մարգարյանը, Գառնիկ Գևորգյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը: Գառնիկ Գևորգյանի դիտարկմամբ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում այդ ինտրիգային դրվագը եթե չլիներ, այդ հանդիպումը մեծ ուշադրության չէր արժանանա և կներկայացվեր զուտ պաշտոնական լրահոսի մակարդակում: Վերլուծաբանի խոսքով՝ ԱՊՀ-ն անիմաստ կառույց է, և այնտեղ ընդամենը արարողակարգային միջոցառումներ են իրականացվում. «ԱՊՀ-ից որևէ այլ գործառույթ մենք չենք տեսել»: Անդրադառնալով միջադեպին, Գ. Գևորգյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևին պատասխանլ է համարժեք: «Փաշինյանի այդ պատասխանն ուներ ավելի հետաքրքիր շերտ, քան Ալիևին հակադարձումն է, խոսքը Ռուսաստանի ղեկավարությանը և քաղաքական շրջանակներին ուղղված ակնարկի մասին է»,- նշեց վերլուծաբանը:

Տաթև Հայրապետյանը նկատեց, որ ԱՊՀ հարթակում Ալիևի ելույթին նախորդել է Վալդայում նրա հայտարարությունը. «Ղարաբաղը Ադրբեջան է!», որից հետո Բաքվում մի քանի օր է ֆլեշմոբ է: «Ալիևը Բաքվում հայտարարել էր, որ Փաշինյանին պատասխանելու է միջազգային հարթակից, և Փաշինյանի արձագանքի մեջ կար նաև հետևյալ ուղերձը՝ այս փոխհրաձգությունը չտեղափոխես միջազգային հարթակ՝ նաև երկրի առաջին դեմքերի մակարդակով: Ալիևին հստակ և համարժեք պատասխան տրվեց»,- նշեց պատգամավորը:

Աղասի Մարգարյանը նկատեց, որ հասարակական-քաղաքական որոշակի շրջանակներ՝ հիմնականում նախորդ իշխանության ներկայացուցիչներ, որոնք մինչ այս պահը սուր և հաճախ անհիմն քննադատության են ենթարկել իշխանությանը և վարչապետին, այս դրվագը փորձեցին օգտագործել՝ ցույց տալու համար, որ վարչապետի հետ միասնական են, երբ հարցը վերաբերում է արտաքին հարաբերություններին:

Անդրադառնալով Թուրքիայի ներխուժմանը Սիրիա՝ Գ. Գևորգյանն ընդգծեց. «Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ, քնքուշ դատապարտումների քողի տակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հանդես չի գալիս հայտարարությամբ, իսկ պատերզամը շարունակվում է»: Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը, ըստ վերլուծաբանի, արկածախնդիր որոշում էր, և ցանկացած պահի կարող է ներքաշվել սպեկուլյատիվ գործողության մեջ. «Բայց դժվար է ասել, թե հետ կանչելն ինչ հետևանք կունենա»:

Տաթև Հայրապետյանը հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի տարհանել սիրիահայերին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ փորձ է արվում Հայաստանի և Արցախի միջև լարում ստեղծել՝ որոշակի նպատակ հետապնդելով՝ Գ. Գևորգյանն ընդգծեց. «Այդ սուբյեկտները սպասարկում են նախկին համակարգի շահերը: Վ. Բալասանյանը այդպիսի հայտարարություններ անում է ոչ թե Երևանի և Ստեփանակերտի միջև լարվածություն առաջացնելու համար, այլ իր կարծիքն է թելադրում, նա սպասարկում է այն քաղաքական խմբակի շահերը, որի ոչ ֆորմալ ներկայացուցիչն է, իսկ դա նախկին իշխանական՝ քոչարյանական և «հանրապետական» շրջանակներն են: Այդ հայտարարության հետևանքով որոշակի լարվածություն առաջանում է, բայց Վիտալի Բալասանյանն Արցախը չէ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում