ԱՄՆ ՊՆ-ն հաստատել է լրացուցիչ ռազմական ուժեր Սաուդյան Արաբիա ուղարկելու որոշումը։ Այդ մասին իր Twitter-ի էջում գրել է CNN-ի լրագրող Ռայան Բրաունը՝ հղում կատարելով Պենտագոնին։
«Ընդհանուր թվով 3 000 զինվորական կուղարկվի, այդ որոշումը հաստատվել է վերջին ամսվա ընթացքում։ Միացյալ Նահանգները հակամարտություն չեն փնտրում իրանյան ռեժիմի հետ, բայց մենք կպահպանենք տարածաշրջանում լուրջ ռազմական ուժը»,- գրել է Բրաունը։
Դրանից առաջ Բրաունը պատմել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը թույլատրել է թագավորություն ուղարկել կործանիչներ, մեկ AEW օդանավ, մեկ THAAD համակարգ և երկու Patriot համակարգի հրթիռային մարտկոց։